Երեկ «Ուոթֆորդը» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոյ Հոջսոնի նշանակման մասին։ 74-ամյա մասնագետը ոչ միայն ԱՊԼ-ի, այլ, ընդհանրապես, թոփ-5 լիգաների ամենատարեց մարզիչն է։

Հատկանշկան է, որ լավագույն տասնյակում 5 մարզիչ իտալացի է։ Բունդեսլիգան այս ցուցակում ունի ընդամենը երկու ներկայացուցիչ։

Թոփ-5 լիգաների ամենատարեց 33 մարզիչներից կազմված ցուցակը՝ ստորև․

1․ Ռոյ Հոջսոն (Անգլիա) – «Ուոթֆորդ»․ 74 տարեկան

2-3․ Մանուել Պելեգրինի (Չիլի) – «Բետիս»․ 68 տարեկան

2-3․ Աուրելիո Անդրեացոլի (Իտալիա) – «Էմպոլի»․ 68 տարեկան

4․ Մարսելո Բիելսա (Արգենտինա) – «Լիդս»․ 66 տարեկան

5․ Ջան Պիերո Գասպերինի (Իտալիա) – «Ատալանտա»․ 64 տարեկան

6-7․ Ռալֆ Ռանգնիկ (Գերմանիա) – ՄՅՈՒ․ 63 տարեկան

6-7․ Մաուրիսիո Սարի (Իտալիա) – «Լացիո»․ 63 տարեկան

8-9․ Լուչիանո Սպալետի (Իտալիա) – «Նապոլի»․ 62 տարեկան

8-9․ Կարլո Անչելոտի (Իտալիա) – «Ռեալ»․ 62 տարեկան

10․ Խորխե Սամպաոլի (Արգենտինա) – «Մարսել»․ 61 տարեկան

11-13․ Վալտեր Մացարի (Իտալիա) – «Կալյարի»․ 60 տարեկան

11-13․ Խոսե Լուիս Մենդիլիբար (Իսպանիա) – «Ալավես»․ 60 տարեկան

11-13․ Ֆրեդերիկ Անտոնետի (Ֆրանսիա) – «Մեց»․ 60 տարեկան

14-16․ Ժոզե Մուրինյու (Պորտուգալիա) – «Ռոմա»․ 59 տարեկան

14-16․ Պասկալ Դուպրաս (Ֆրանսիա) – «Սենտ Էտիեն»․ 59 տարեկան

14-16․ Ստեֆանո Կոլանտուոնո (Իտալիա) – «Սալերինտանա»․ 59 տարեկան

17-22․ Անտոնի Կոմբուարե (Ֆրանսիա) – «Նանտ»․ 58 տարեկան

17-22․ Պետեր Բոշ (Նիդեռլանդներ) – «Լիոն»․ 58 տարեկան

17-22․ Դևիդ Մոյես (Շոտլանդիա) – «Վեսթ Հեմ»․ 58 տարեկան

17-22․ Վլադիմիր Պետկովիչ (Շվեյցարիա) – «Բորդո»․ 58 տարեկան

17-22․ Միշել Տեր-Զաքարյան (Հայաստան) – «Բրեստ»․ 58 տարեկան

17-22․ Պասկալ Գաստիեն (Ֆրանսիա) – «Կլերմոն»․ 58 տարեկան

23-24․Օլիվեր Դալոջիլիո (Ֆրանսիա) – «Մոմպելյե»․ 57 տարեկան

23-24․ Պեպե Բորդալաս (Իսպանիա) – «Վալենսիա»․ 57 տարեկան

25-29․ Ստեֆանո Պիոլի (Իտալիա) – «Միլան»․ 56 տարեկան

25-29․ Կիկե Սանչես Ֆլորես (Իսպանիա) – «Խետաֆե»․ 56 տարեկան

25-29․ Մարսելինո (Իսպանիա) – «Աթլետիկ»․ 56 տարեկան

25-29․ Քրիստոֆ Պելիսիեր (Ֆրանսիա) – «Լորյան»․ 56 տարեկան

25-29․ Քրիստիան Շտրեյխ (Գերմանիա) – «Ֆրայբուրգ»․ 56 տարեկան

30-33. Յուլեն Լոպետեգի (Իսպանիա) – «Սևիլյա»․ 55 տարեկան

30-33. Քրիստոֆեր Գալտիեր (Ֆրանսիա) – «Նիցցա»․ 55 տարեկան

30-33. Բրունո Գենեսիո (Ֆրանսիա) – «Ռեն»․ 55 տարեկան

30-33. Ուրս Ֆիշեր (Շվեյցարիա) – «Յունիոն»․ 55 տարեկան

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն