Փետրվարի 1-ից ԵՄ անդամ պետություններին խորհուրդ է տրվում չեղարկել կորոնավիրուսային հիվանդության ստեղծած իրավիճակով պայմանավորված ընթացիկ սահմանափակումները, որոնք սահմանվել էին ճամփորդությունների հետ կապված, եւ դրանք փոխարինել սահմանափակումներով, որոնք հաշվի կառնեն ուղեւորի կարգավիճակը։ Սա նշանակում է, որ ուղեւորի՝ COVID-19-ի դեմ պատվաստված լինելը, կամ թեստավորված լինելը, կամ հիվանդությունից ապաքինված լինելը որի մասին վկայում է ԵՄ թվային քովիդ-հավաստագիրը, դառնալու է առանցքային որոշող գործոն։

Անհատական մոտեցումը կպարզեցնի կիրառվող կանոնները եւ կապահովի հավելյալ որոշակիություն եւ կանխատեսելիություն ճամփորդողների համար։ Ցուցումները ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից։ Այդ օրվանից նաեւ քովիդ-հավաստագրերի գործողության ժամկետն է նվազեցվում մինչեւ 270 օր, իսկ որոշ անդամ պետություններ այդ ժամկետն ավելի են կարճացնելու։

Համաձայն ԵԽ որոշման, բոլոր սահմանափակումները, կապված ազատ տեղաշարժի հետ, հանվելու են այն ճամփորդողների համար, որոնք ունեն ԵՄ քովիդ-հավաստագիր, որտեղ նշված է, որ նրանք առնվազն երկու պատվաստանյութով պատվաստված են եղել վերջին 270 օրերի ընթացքում, կամ էլ առողջացել են կորոնավիրուսային հիվանդությունից, վերջին 180 օրվա ընթացքում, կամ էլ վերջին 72 ժամվա համար ներկայացնում են բացասական ПЦР թեստավորման արդյունք կամ 24 ժամա էքսպրես-թեստավորման արդյունք։ Նրանք, ովքեր չունեն ԵՄ քովիդ-թվային հավաստագիր, պետք է թեստավորվեն ժամանումից հետո 24 ժամվա ընթացքում։ Բացառություն են հանդիսանում մինչեւ տասներկու տարեկան երեխաները, «կենսական կարեւոր ֆունկցիաներով ու կարիքներով անձինք», ինչպես նաեւ արտասահմանյան ուղեւորություններ կատարողները։

Չնայած այս փոփոխություններին շարունակվելու են հրապարակվել քարտեզներ, որոնցում երկրները դասակարգված են ըստ ռիսկայնության։ Հետաքրքրական է, որ այս ցուցումներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն հայտարարեց, որ եվրոպական ռեգիոնում հնարավոր կլինի այս տարի ավարտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրությունը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն