Անաիս Սարդարյանի կազմակերպած տոնը որդու 4-ամյակին
Դերասանուհի Անաիս Սարդարյանի որդին՝ Մոնթեն, երեկ դարձել է 4 տարեկան, ինչի առթիվ մայրիկը խնջույք է կազմակերպել և փորձել ժպիտով լի օր կազմակերպել որդու համար։
Անաիսը հրապարակել է օրվա լուսանկարները և մակագրել․ «Աստծուն շնորհակալ եմ, որ կարողացա Մոնթեիս էդքան ժպիտներ պարգևել։ Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար։ Ես ու Մոնթեն սիրում ենք բոլորիդ»։
Մինչև խնջույքի մեկնարկն Անաիսը Stories բաժնում գրել էր, որ հազիվ է քայլում, բայց ամեն բան կանի որդու համար ժպիտով լի օր ապահովելու համար։
Նշենք, որ Անաիսը սպասում է երկրորդ բալիկին։ Դերասանուհին հղիության վերջին շրջանում է։ Նա դուստր է ունենալու։
Showbiz.am