Ես կռնատ եմ. միայն իմանաք՝ ինչ է պատահել Տաթևիկ Ադումյանին. դերասանուհին ցույց է տվել իր վնասվածքները (տեսանյութ)
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ինստագրամյան իր էջի սթորի հատվածում տեսանյութ է հրապարակել նկարահանման հրապարակից: Դրանում երևում է, որ Տաթևիկն իբր վնասվածքներ է ստացել, իսկ ձեռքն էլ՝ կոտրել:
«Ես կռնատ եմ, կռնատ»,- նշում է դերասանուհին:
Հավելենք, որ վերջին տարիներին Տաթևիկին գրեթ միշտ կարելի է տեսնել հեռուստաէկրաններին: Նա մշտապես ներկայանում է տարբեր հեռուստասերիալներում՝ գլխավոր հերոսու դերերով:Տաթևիկը գրեթե էկրանային դադար չի ունեցել վերջին շրջանում:
Նշենք նաև, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում խոսելով իր ընտանիքի և կարիերայի մասին՝ Տաթևիկն ասել էր.
«Անհրաժեշտ է կարողանալ աշխատանքը համատեղել ընտանիքի ու կենցաղային գործերի հետ:Եթե դրանք միմյանց խանգարում են, ապա պետք է ընտրել ընտանիքը:
Նկարահանումներն ու թատրոնն ինձ չեն խանգարում. քնիս ու հանգստիս հաշվին կարողանում եմ համատեղել:Երբ բալիկ ունենամ, ժամանակավորապես աշխատանքս կթողնեմ. պետք է պատրաստ լինեմ ինքս խնամել, ոչ թե տատիկների կամ, ինչպես նորաձեւ է, դայակի հույսին թողնել:
Ամեն րոպե պետք է երեխայիդ կողքին լինես, աշխատանքը հետո էլ կարող ես շարունակել, բայց երեխայիդ ամեն նոր քայլը չես կարող վերադարձնել:
Ուզում ենք երեք երեխա ունենալ, ինչպես կստացվի»:
ArmLady.am