Ամերիկյան կողմը 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել
Ամերիկյան իշխանությունները, Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու ծրագրի շրջանակներում, Կիեւին տրամադրել է 300 Javelin համակարգեր, որոնք արդեն հասել են այդ երկիր։ Ռազմական օգնության ներկա խմբաքանակի ընդհանուր ծավալը կազմում է 79 տոննա։
Այս մասին հայտնում է Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը։ Օգնության ընդհանուր արժեքը կազմում է 200 միլիոն դոլար։ Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, Կիեւ էր հասել նույն ծրագրի շրջանակում տրամադրված օգնության նախորդ խմբաքանակը՝ 90 տոննա ծավալով, որը ներառում էր տարբեր սպառազինություններ։ Հունվարի 23-ին էլ Ուկրաինա էր հասել օգնության երկրորդ խմբաքանակը։ Ներկայիս խմբաքանակն այսպիսով, երրորդն է։
Hraparak.am