Լեհաստանը սկսել է Բելառուսի հետ սահմանին 5,5 մետր բարձրությամբ պատ կառուցել
Լեհաստանը սկսել է Բելառուսի հետ սահմանին 5,5 մետր բարձրությամբ պատ կառուցել։ Նախագծի արժեքը գնահատվում է 353 մլն եվրո, հայտնում է belmarket.by-ը՝ մանրամասնելով, որ այս մասին հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Աննա Միխալսկան։
Ենթադրվում է, որ 186 կմ երկարությամբ պատը կկառուցվի մինչև հունիս։ Պատնեշների կառուցումը քննադատել են իրավապաշտպանները, որոնք պահանջում են համապատասխանել միգրացիայի ոլորտում եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև բնապահպանները, որոնք մատնանշում են երկու երկրների սահմանին գտնվող անտառային տարածքները պահպանելու անհրաժեշտությունը։
Վարշավայի իշխանությունները որոշել են պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին 2021 թվականին՝ Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքի կտրուկ աճից հետո:
Tert.am