Կկանգնենք որպես անխորտակելի պատ. Մատվիենկոն ասել է, որ ԱՊՀ երկրները կպաշտպանեն իրենց գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը
ԱՊՀ երկրները պատրաստ են պաշտպանել գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը դրսից սպառնալիքի դեպքում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ շատ խորհրդանշական է թվում, որ (ԱՊՀ-ի Միջխորհրդարանական) վեհաժողովի հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը տեղի կունենա հենց Ղազախստանում՝ Ալմաթիում: ՉԷ՞ որ հենց այնտեղ է 30 տարի առաջ ստորագրվել Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման համաձայնագիրը: Իմ կարծիքով, դա ինչպես երբեք ավելի լավ է վկայում մեր երկրների միասնության անխախտությունը, այն, որ մեր ժողովուրդների բարեկամությունը տարեցտարի ավելի ու ավելի հաստատուն է դառնում:
Եվ եթե հանկարծ դրսից սպառնալիք առաջանա, ապա մենք կկանգնենք որպես անխորտակելի պատ՝ պաշտպանելու մեր գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը՝ բացելով գարնանային նստաշրջանը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունը, որն իրականացվել է Ղազախստանում տարեսկզբին, «հստակ ապացուցեց դա»։
Tert.am