ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Ռուսաստանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ից որոշակի բանավոր պատասխաններ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք արդեն ստացել ենք մեր հարցերի որոշ պատասխաններ, առայժմ բանավոր։ Բայց մենք ուզում ենք իմանալ, թե ինչու են մեր առաջարկներն անընդունելի»,- ասել է Գրուշկոն։

Նա նշել է, որ ռուսական առաջարկներն իրենց բնույթով չեն կարող չընդունվել ԱՄՆ-ի կողմից։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ եթե մենք սկսենք դիտարկել դրանք՝ յուրաքանչյուր դրույթ դրույթի հետևից, յուրաքանչյուր պարբերությունը պարբերությունից հետո, ապա անհնար է առարկել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իսկապես հանգեցնում է անվտանգության ամրապնդմանը, ռազմական լարվածության թուլացմանը...»,- ասել է Գրուշկոն:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն