Պեսկովն ասել է՝ որտեղ է Պուտինը պահում իր գումարները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գումարները պահում է «Ռոսիա» բանկում, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի ակտիվները սառեցնելու Վաշինգտոնի կոչերը, փոխանցում է Lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ ակտիվները սառեցնելու ԱՄՆ սպառնալիքները ոչ թե ցավալի են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների համար, այլ քաղաքականապես կործանարար։
Tert.am