Սաուդյան Արաբիան վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված է հասցրել Եմենին
Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները վերջին օրվա ընթացքում շուրջ 50 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել է Իրանի PressTV հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ օբյեկտներին հավածներ են հասցվել Եմենի Թայիզի, Սանայի, Մարիբի, Շաբվայի և Էլ Ջաուֆի նահանգներում:
Ռազմական գործողություների հետևանքով զոհերի մասին չի հաղորդվում: Վերջին շաբաթներին կոալիցիայի օդուժն ակտիվացրել է գրոհները Եմենում, մասնավորապես խռովարարների կողմից վերահսկվող Սանայում, հութիների ռազմական օբյեկտների վրա:
Առավել ինտենսիվ ռմբակոծումները սկսվել են այն բանից հետո, երբ «Անսար Ալլահ»-ի կողմնակիցները հունվարի 3-ին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից ոչ հեռու զավթել են Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, իսկ հունվարի 17-ին անօդաչուների և բալիստիկ հրթիռների կիրառմամբ գրոհ իրականացրել Աբու Դաբիի վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ և առնվազն հինգը վիրավորվել:
Tert.am