Աթենքում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր՝ հունվարի 26-ին, պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել բնակելի շենքում, վնասվել են մի քանի շենքեր, երեք մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Ekathimerini-ն:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ պայթյունի ամենահավանական պատճառը գազի արտահոսքն է։
Tert.am