Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել աշխարհի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող ընթացակարգերի վրա, այդ թվում՝ Ճապոնական կղզիների: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին գործիչը հայտարարել է արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հանդիպմանը:

«Հուսով եմ, որ կհամաձայնեք ինձ հետ, սակայն «թիթեռի էֆեկտն» այստեղ կարող է ազդել նույնիսկ տասնյակ կիլոմետր տարածության վրա և հետադարձ ազդեցություն ունենալ», - ասել է պաշտոնյան:

Դիվանագետի խոսքով՝ վերջին շաբաթներին Կիևը հետևում է իր սահմանի մոտ տեղակայված «զգալի թվով ռուս զինվորականներին», որոնք «զորավարժություններ են անցկացնում այնտեղ, ճամբար են գցում և պատրաստվում են Ուկրաինայի դեմ հարձակման»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն