Ռեփեր Քանյե Ուեսթը Hollywood Unlocked-ին տված հարցազրույցում զգուշացրել է իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, որ չխանգարի իր ու երեխաների շփմանը:

«Դու կարող ես անել այն, ինչ ուզում ես։ Դուք կարող եք գնալ SNL և այնտեղ հումորներ անել իմ մասին: Դուք կարող եք լուրեր տարածել իմ մասին։ Բայց երբեք մի մանիպուլյացրու իմ երեխաներին: Ամեն ինչ կլինի օրենքի համաձայն, փոքրիկս»,- ասել է Ուեսթը:

Ռեփերին նման հայտարարությունների դրդել է դստեր՝ Չիկագոյի ծննդյան խնջույքի պատճառվ տեղի ունեցած միջադեպը։ Քարդաշյանը Ուեսթին չի հրավիրել տոնակատարությանը և նույնիսկ չի ասել, թե որտեղ է այն տեղի ունենալու։ Ռեփերը խոստովանել է, որ իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստացել է Քայլի Ջենների սիրելիից՝ ռեփեր Թրևիս Սքոթից։

«Ես երախտապարտ եմ Թրևիս Սքոթին, քանի որ նա ինձ ասաց, թե ուր պետք է գնամ։ Անվտանգությունը որոշ ժամանակ ինձ դրսում թողեց, թեև ես ասացի, որ Չիկագոյի հայրն եմ: Շնորհակալ եմ Թրևիսին, որ օգնեց ինձ այդ օրը լինել ընտանիքիս կողքին»,- ասել է Ուեսթը:

Հիշեցնենք, որ վերջերս «My Life Was Never Easy» երգում Ուեսթը ակնարկել է, որ կցանկանար հաշիվներ մաքրել Քարդաշյանի նոր սիրելի հետ։

Showbiz.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն