ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին, հույս ունենալով, որ իրավիճակը կլիցքաթափվի, ամրապնդելու է իր ներկայությունը Բալթիկ եւ Սեւ ծովերում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Նա նաեւ հավելել է, որ հարկ եղած դեպքում, մի քանի օրում Ֆրանսիայի գլխավորությամբ Սեւծովյան ռեգիոնում կտեղակայի առաջապահ ջոկատ, բաղկացած հինգ հազար մարդուց։ Ստոլտենբերգը նաեւ կոչ է արել անհապաղ լիցքաթափել իրավիճակը, համոզմունք հայտնելով, որ լարվածությունն ու խնդիրները պետք է քաղաքական եղանակներով կարգավորվեն եւ ոչ թե ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն