Սպառազինման մասին տարատեսակ պայմանագրերից դուրս գալը միշտ վատ որոշում է, սակայն եթե ԱՄՆ-ն Ռուսաստանին ռազմավարական անվտանգության երաշխիքներ չտա, ապա նման պայմանագիրների երկարաձգման մասին, ինչպես օրինակ՝ ռազմակվարական հարձակողական սպառազինման սահմանափակման հարցում, բավականին բարդ կլինի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը:

«Ինչ վերաբերում է տարբեր համաձայնագրերից դուրս գալուն, գիտեք դա միշտ վատ է: Մենք միշտ բացասական ենք վերաբերվում դրան: Եվ ավելին, ռազմավարական հարձակողական սպառազինման սահմանափակման մասին համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և որը երկարաձգվել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի կողմից, կարևոր փաստաթուղթ է: Եվ շատ լավ է, որ հաջողվել է դա անել, քանի որ նախորդ վարչակազմի հետ այս մասով ոչինչ չստացվեց անել»,- ասել է Մեդվեդևը:

«Սակայն եթե նման իրադարձություններ են տեղի ունենում, դա վատ տոն է այդ թեմայով բանակցությունները շարունակելու համար: Եվ այս առումով հնարավոր չէ բացառել իրադարձությունների զարգացումը՝ պայմանագրային իրավունքի տեսանկյունից»,- հավելել է պաշտոնյան:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն