Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի միջուկը սառչում է մեկ եւ կես անգամ ավելի արագ, քան համարվում էր։ Նրանց իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Earth and Planetary Science Letters հանդեսում։

Գիտնականները, իրականացրած գիտափորձի ընթացքում ուսումնասիրել են լաբորատոր պայմաններում, թե ինպես են այն նյութերը, որոնք առկա են Երկիր մոլորակի միջնապատյանում անցկացնում ջերմությունը։ Ստացված տվյալները օգնել են գնահատելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր մոլորակի միջուկում։

Հետազոտության մեջ ասվում է, որ Երկիր մոլորակը հովանում է իր գոյության ողջ ընթացքում։ Սակայն այդ հովացման արագության հետ կապված պատկերացումները փոխում են մոլորակի էվոլյուցիայի ողջ ընկալումը, քանի որ դրանից է կախված ինչպես հրաբուխների ժայթքումը, այնպես էլ տեկտոնական սալերի շարժը։ Միջուկի հովացումը կարող է բերել այն բանին, որ Երկիրը կարող է դառնալ ոչ ակտիվ եւ նմանվել Արեգակնային համակարգի այնպիսի պինդ մոլորակների, ինչպիսին են Մարսը կամ Մերկուրին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն