Պատերազմից խուսափելու համար պետք է պայմանավորվենք, որ բազմաթիվ մարդիկ շահարկում են էսկալացիան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Պետք է պայմանավորվել հենց անվտանգության երաշխիքների հարցով, դա  քաղաքական-դիվանագիտական միջոցներն են, բանակցությունները, դա մեր հարաբերություններում անբաժանելի անվտանգության սկզբունքի կիրառումն է, որը հիմնված է եվրոպական և միջազգային հիմնարար փաստաթղթերում, երբ մի երկրի անվտանգությունը չի կարող ձեռք բերվել մյուս երկրի անվտանգության հաշվին»,- ասել է քաղաքական գործիչը:

Խոսելով նրանց մասին, որոնց ձեռնտու է առճակատումը, Մեդվեդևը օրինակ է բերել ԱՄՆ սենատորներից մեկի արտահայտությունները: 

«Հիշում եմ, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ սենատի «մարազմատիկ» ծերուկներից մեկը (այլ կերպ արտահայտվել չեմ կարող), որի ազգանունը չեմ հիշում, հայտարարել էր, որ չի բացառում սահմանափակ միջուկային բախման հավանականությւոնը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Նրա համար երևի արդեն մեկ է, նրա տարիքը մեծ է, կարծում է, որ իրենն ապրել է, ժամանակն է բոլորին իրենց տեղը ցույց տալ»,- հավելել է Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ երբ այդպես խոսում են իշխանություն ունեցող մարդիկ, առավել ևս ԱՄՆ Սենատում, որը լուրջ կառույց է, շատ տխուր է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն