Վաղը՝ հունվարի 28-ին Ղազախստանում տեղի կունենա «Նուր Օթան» իշխող կուսակցության համագումարը։ Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, համագումարի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք կապված են կուսակցության նախագահի ընտրության հետ, ինչպես նաեւ՝ կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ տեղի է ունենալու «Նուր Օթան» կուսակցության արտահերթ համագումար, որի ընթացքում կուսակցության նախագահ է ընտրվելու Ղազախստանի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Այս մասին Նազարբաեւը ասել էր իր վերջին տեսաուղերձում, որը վերլուծաբանները համարել էին «Նազարբաեւյան դարաշրջանի վերջակետը»՝ դրված հենց Նազարբաեւի կողմից։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն