Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC հեռուստաալիքը:

«Ուոլեսը նույնպես հաստատել է, որ շուտով Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուոլեսը Շոյգուին առաջարկել Է հանդիպում անցկացնել Լոնդոնում, հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԳ նախարարների եւ պաշտպանության նախարարների «երկու պլյուս երկու» ձեւաչափով գագաթնաժողովում: Ռուսաստանի նախարարն իր պաշտոնակցին առաջարկել է Մոսկվա ժամանել «ցանկացած հարմար ժամանակ»:

Մեծ Բրիտանիան՝ որպես Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին ժամանակներս մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ «ռուսական ագրեսիայի» ուժեղացման» կապակցությամբ եւ նույնիսկ Կիեւ Է ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ մատակարարել մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռ: Մոսկվայում հորդորում են դադարեցնել տարածաշրջանի ռազմականացումը: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Այդ թեմայով բանակցությունների առաջին փուլը կայացել է Ժնեւում, հունվարի 10-ին: Դրան հետեւել է Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Ինչից հետո հունվարի 13-ին կոնսուլտացիաներ են անցկացվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության վիեննական հարթակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն