Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր տարատեսակի մասին
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր տարատեսակ, որն անվանել են BA.2։ Այն ավելի դժվար է ճանաչել, քան BA.1-ը՝ կորոնավիրուսի սկզբնական օմիկրոն շտամը:
Հարվարդի համալսարանի Բոսթոնի մանկական հիվանդանոցի մասնագետ Ջոն Բրաունշթեյնի խոսքով՝ կորոնավիրուսի սովորական թեստերը դրական կամ բացասական արդյունք են տալիս, բայց չեն որոշում վիրուսի տեսակը։
Նրա խոսքով՝ օմիկրոն շտամն ունի գենետիկ հատկություն, որը հեշտացնում է ախտորոշումը։ Այնուամենայնիվ, նոր BA.2 տարբերակը չունի այս հատկանիշը եւ, հետեւաբար, ավելի դժվար է ճանաչել, քան BA.1-ը:
Ըստ Abc news-ի՝ Բրաունշթեյնը նաեւ նշել է, որ BA.2 տարատեսակը կարելի է որոշել գենետիկական հաջորդականության տեխնոլոգիայի միջոցով։ Միեւնույն ժամանակ, հիվանդների համար բավական է էքսպրես կամ ՊՇՌ թեստ անել՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։ Այս ուսումնասիրությունները ցույց կտան մարմնում վարակի առկայությունը՝ անկախ դրա տեսակից:
Հունվարի 21-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունը (UKHSA) գրանցել է օմիկրոն շտամի նոր տեսակ՝ BA.2: Այս տեսակով վարակվածների թիվն այժմ փոքր է։
Med.News.am