Ռազմական խորհրդատվությունների համար արվող ծախսերը, որոնք Կանադայի կառավարությունն անցկացնում է Ուկրիանայում, կկազմի 340 մլն կանադական դոլար ($268 մլն): ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:

«Կանադան որոշել է Ուկրաինային 340 մլն կանադական դոլար հատկացնել և համաձայնել է ևս 3 տարով երկարաձգել Unifier գործողությունը՝ զգալիորեն ընդլայնելով առաքելությունը»,- գրել է ուկրաինացի նախարարը սոցցանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Unifier գործողության շրջանակում վերապատրաստում անցկացնող զինվորականները կշարունակեն գտնվել Ուկրաինայում մինչև 2025 թվականը: Զորակազմի թվաքանակն ավելացել է 200-ից հասնելով 400-ի:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն