ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կկայանա, երբ դա թույլ կտա համակաճարաբանական իրավիճակը և երկու երկրի նախագահների աշխատանքային գրաֆիկները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այս թեման բազմիցս բարձրաձայնվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ժամանակ: Մեզ մոտ որոշակի դադար է տեղի ունեցել նախագահների գլխավորած երկկողմ հարաբերությունների գերագույն մարմինների նիստերի անցկացման հարցում»,- ասել է Պեսկովը:

Վերջինս հիշեցրել է, որ Էրդողանը հայտարարել էր, որ ուրախ կլինի ընդունել Պուտինին Թուրքիայում: Պուտինն իր հերթին ընդունել հրավերը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն