Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Դա կներառի, մասնավորապես, միջոցառումներ՝ ուղղված նախագահ Պուտինի, Ռուսաստանի կառավարության անդամների բիզնեսի եւ տնտեսության ոլորտի շահերի դեմ»,-ասել է նա ճեպազրույցում: Փսաքին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների վրա աշխատելիս երբեք չի բացառում որեւիցե տարբերակ:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատժամիջոցների մասին ոչ բոլոր գաղափարները, որոնց մասին հայտնի կդառնա ԶԼՄ-ներին, կարող են կենսագործվել «միջոցառումների նախնական փաթեթում»:

Այսպես է նա մեկնաբանել այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին մտածելուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն