Հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանին, Իսրայելին, Սիրիային, Իրաքին և ռուս-ուկրաինական զարգացումներիվերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Անվտանգության խորհրդի նիստն անցկացվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Ինչպես հաղորդվում է, նիստում քննարկվելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

Բացի այդ, օրակարգային հարցերից են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող ճգնաժամը ու այդ հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերություններում ավելի վաղ իրականացված աշխատանքները, ահաբեկչության դեմ պայքարն Իրաքում և Սիրիայում։

Հաղորդվում է, որ անվտանգության խորհրդում զեկույցով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն