Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովի եւ նրա տեղակալ Անուար Սադիկուլովի հանդեպ, ովքեր կասկածվում են պետական դավաճանության եւ իշխանության բռնի զավթման մեջ, կայացվել է կալանավորման որոշում։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հավելելով, որ Մասիմովը ձերբակալվել էր հունվարի ութին, իսկ հունվարի 13-ին տրվել էր պարզաբանում առ այն, որ հավելյալ քննություն էր սկսվել եւ նրա գործողությունների հետ կապված եւ նրան մեղսագրվել է նաեւ իշխանության բռնի զավթման փորձը։ Ձերբակալվել է նաեւ նրա նախկին ենթականերից Դ․ Ե․ Երգոժինը, որի խափանման միջոցի հարցը քննվում է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն