ՆԱՏՕ-ն դիտարկում է Սլովակիա ռազմական զորակազմ ուղարկելու հնարավորությունը՝ որպես արձագանք Ուկրաինայի հետ կապված իրավիճակին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունվարի 27-ին ասել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ մեկնաբանելով Sky News-ի տեղեկատվությունը, որ դաշինքի 1000 զինծառայող կարող է տեղակայել արևելյան հատվածում, այդ թվում՝ Սլովակիայում։

Հունվարի 27-ին  ամերիկյան Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դիտարկում են Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում հազար հոգուց բաղկացած նոր մարտական ստորաբաժանումներ ստեղծելու հնարավորությունը։ Նշվում է, որ նոր ստորաբաժանումները նման կլինեն Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա ստորաբաժանումներին։

«ՆԱՏՕ-ն դիտարկում է ուժեղացման ուժերի հնարավոր տեղակայումը, այդ թվում՝ Սլովակիայում: Դեռևս ոչ մի որոշում  չի ընդունվել: Սա սլովակական կողմի խնդրանքը չէ, դա նորմալ պաշտպանական պլանավորման անբաժանելի մասն է՝ որպես արձագանք իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայի շուրջ»,- ասել է Իվան Կորչոկը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն