Իտալիան հերթական անգամ չի կարողացել նախագահ ընտրել
Իտալիայի խորհրդարանը հունվարի 27-ին, չորրորդ օրն անընդմեջ չի կարողացել ընտրել նոր նախագահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Հիմնական քաղաքական դաշինքները փոխընդունելի թեկնածու չեն գտնում: Ո՛չ կենտրոնամետ, ո՛չ ձախ-կենտրոնամետները ոչ մի անուն չեն առաջարկել հունվարի 27-ին քվեարկության համար:
«Մենք կանգնած ենք առաջիկա յոթ տարիների ամենակարևոր ընտրության առաջ: Ձեզ նորմա՞լ է թվում տեսնել այն խաղերը, որոնց ականատեսը եղանք վերջին չորս օրերի ընթացքում»,-ասել է նախկին վարչապետ Մատեո Ռենցին։
Նա դա սկանդալային է համարել:
Tert.am