Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 741-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 741-ով: Մահացել Է 18 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 356 հազար 920 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 945 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 342 հազար 720 հիվանդ, մահացել Է 5114-ը:
Մեկ օրում արվել Է 31 հազար 350 թեստ, այդ թվում 17 հազար 359-ը՝ հակագենի եւ 13 հազար 911-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 2,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,49 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,4 տոկոս:
Պատվաստումներ Է ստացել 221 հազար 156 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4302 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 42 քաղաքացի, ստացիոնարներում՝ 2926, քովիդ-հյուրանոցներում՝ 602 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: