Թուրքական TUSAŞ ընկերությունը առաջիկա ամիսներին Anka հարվածային անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ կմատակարարի Ղազախստան։

Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Anka անօդաչու թռչող սարքերի խմբաքանակն արդեն դրվել է Թունիսում եւ հերթում է Ղազախստանը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ղազախստանն Թուրքիայից 3 միջին բարձրության անօդաչու թռչող սարք է ձեռք բերելու Anka-ի թռիչքի մեծ տեւողությամբ: Այս տիպի անօդաչու թռչող սարքն իր առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի դեկտեմբերին, նրա հարվածային տարբերակը Թուրքիայի զինված ուժերի սպառազինման է ընդունվել 2017 թվականին:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն