Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

Armenia Today-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, պաշտպանության նախարարության վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս հայտարարել էր, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն