ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Տաջիկստանին և Ղրղզստանին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

Ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է, տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում են Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից։

Բատկենի շրջանի սահմանի այն հատվածում, որտեղ իրավիճակը սրվել է, տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ուժեղացված հերթապահության։

Ինչպես Բիշքեկի ժամանակով 19:35-ին հայտնել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն, իրավիճակը սրվել է Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ստորաբաժանումների վրա տաջիկական կողմից զենքի կիրառման և կրակի պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև հիմնական փոխհրաձգությունները նշվել են Տորտ-Կոչոյի և Չիր-Դոբոյի շրջաններում։ Տաջիկական կողմը օգտագործում է ականանետեր և նռնականետեր։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն