Հարավային Աֆրիկայում «Անա» արևադարձային փոթորիկն ավելի քան 70 մարդու կյանք է խլել։ Մադագասկարում առնվազն 48 մարդ է զոհվել, 130 000-ը ստիպված են եղել լքել իրենց տները ջրհեղեղի պատճառով, գրում է BBC-ն։

Մալավիում առնվազն 11 մարդ է մահացել։ Երկրում տեղի է ունեցել հոսանքազրկում, որոշ տարածքներ հայտարարվել են տարերային աղետի գոտի։

Մոզամբիկը հայտնել է 18 մահվան մասին։ Երկրում ավերվել են հազարավոր տներ, տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ, ինչպես նաև վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։ Ջրհեղեղից տուժել է 20 000 մարդ։








Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն