Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 14 057-ով՝ մինչեւ 5 264 047: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացաների թվի աճը կազմել Է 0,27 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 296 350 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 11 205-ով՝ մինչեւ 4 839 705: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 92 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 416-ով՝ մեկ օր առաջվա 396-ի դիմաց. դա առավելագույն ցուցանիշն Է մարտի 23-ից ի վեր: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,43 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 6 195-ով՝ մինչեւ 1 260 089:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով, կազմել Է 0,49 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Է 5 782 դեպք: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է 73 մահ կորոնավիրուսի պատճառով (մեկ օր առաջվա 75-ի դիմաց), դրանց ընդհանուր թիվը կազմել Է 21 198, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից: Մեկ օրում ապաքինամբ դուրս Է գրվել 3 636 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել Է 1 106 615-ը: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 132 276 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն