«Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, այո՛, կլինի, բայց միայն երկու դեպքում». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել պատերազմի հավանականությունն այն դեպքում, եթե Բելառուսի և Ռուսաստանի դեմ ուղղակի ագրեսիա իրականացվի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, այո, կլինի, բայց միայն երկու դեպքում՝ եթե ուղիղ ագրեսիա իրականացվի Բելառուսի դեմ, եթե թեժ պատերազմ սանձազերծվի մեր Բելառուսի դեմ։ Մենք բոլորս մեկի պես, և նույնիսկ նրանք, ովքեր չեն ցանկանում, կպաշտպանենք մեր հողն ու մեր հայրենիքը»,- ուրբաթ ասել է նա՝ ուղերձ հղելով բելառուս ժողովրդին և խորհրդարանին:
«Եվ երկրորդ պատճառը, որով պատերազմ կլինի, և Բելառուսը կմասնակցի դրան, եթե մեր դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ուղղակի հարձակման ենթարկվի, եթե ագրեսիա կիրականացվի Ռուսաստանի Դաշնության տարածքի նկատմամբ։ Դրա հիմքը մեր դաշնակցային պայմանագրերն են»,- հավելել է նա։
Tert.am