Վիկտորյա Նուլանդը կատակել է, որ լավ կլիներ, եթե ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի փոխարեն «օղի հոսեր»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կատակել է, որ լավ կլիներ, եթե ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի փոխարեն օղի հոսեր։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում։
«Օղին լավ կլիներ», - ասել է նա՝ ի պատասխան լրագրող Մեթ Լիի այն դիտարկմանը, որ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է մղել ամեն ինչ՝ գազ, ձիթապտղի յուղ կամ օղի։
Նա վիճարկել է լրագրողի խոսքերը, որ գազատարը պատրաստ է շահագործման։
«Մեթ, այն դեռ պատրաստ չէ շահագործման: Այն դեռ ավարտված չէ: Այն փորձարկված կամ հավաստագիր չունի», - ասել է Նուլանդը:
Tert.am