Արևմտյան երկրներն ավելի քան 6 միլիարդ դոլար են ծախսել 2020 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Բելառուսը կործանելու համար։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով բելառուս ժողովրդին ու խորհրդարանին։

Նրա խոսքով, 2020 թվականի բողոքի ակցիաների նախապատրաստումն իրականացվել է շատ ավելի մանրակրկիտ, քան նախորդ տարիներին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արդեն հաստատ հայտնի է, որ ավելի քան 6 միլիարդ դոլար է Արևմուտքը ծախսել Բելառուսի կործանման վրա: Ուզում էին մեկընդմիշտ վերացնել մեզ»,- ասել է Լուկաշենկոն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն