1,5 մլն դոլար. Jacob & Co.-ն ներկայացրել է Chiron հիպերքարի մոտիվներով ստեղծված բացառիկ ժամացույց (լուսանկար)
Հեղինակավոր Bugatti մեքենաշինական ընկերության և Jacob & Co. ժամագործական ապրանքանիշի համագործակցության արդյունքում ներկայացվել է Chiron հիպերքարի մոտիվներով ստեղծված բացառիկ ժամացույց:
Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, նորույթը կոչվում է Bugatti Chiron Blue Sapphire Crystal, այն արժե 1,5 մլն դոլար: Ժամացույցը ստեղծելու համար օգտագործվել է շափյուղա: Ընդհանուր առմամբ, ժամացույցը բաղկացած է 578 ձեռագործ մասնիկից:
Ժամացույցի ուշագրավ կետերից մեկը Bugatti 16 մխոցանի շարժիչի մինի տարբերակն է, որը երևում է թվաչափի ներքևի մասում:
Tert.am