Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առաջ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, թուրքական NTV-ի հետ հարցազրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ ներկայումս Անկարան հույս ունի, որ ստեղծված ճգնաժամի լուծումը կգտնվի դիվանագիտության եւ երկխոսության միջոցով։

«Շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին եւ Ուկրաինային, որպեսզի իրենց պահեն կառուցողական կերպով եւ զուսպ։ Սակայն Թուրքիան շարունակելու է կատարել ՆԱՏՕ-ի առաջ ունեցած հանձնառությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Էրդողանը։

Նա նաեւ ասել է, որ Թուրքիան ի սկզբանե աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, եւ հստակ դիրքորոշում հայտնել Ռուսաստանի գործողությունների հանդեպ, որոնց արդյունքում խախտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հատկապես Ղրիմի անեքսիայով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն