Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (GNFAR) 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի Կենտրոնական բանկում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ընթացիկ տարվա հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ավանդ է ներդրել։ Սա ներդրում է, որը դրական ազդեցություն կունենա Թուրքիայում ֆինանսական կայունության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Ադրբեջանի նավթագազային պայմանագրերից ստացված միջոցները GNFAR-ի ակտիվները կազմում են ավելի քան 45 մլրդ դոլար:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն