«Газпром»-ը դեպի Թուրքիա մատակարարումների ռեկորդ է սահմանել
«Газпром»-ն «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային է մատակարարել ռեկորդային 15,98 մլրդ խորանարդ մետր գազ։
2021 թվականին այդ գազատարով առաքվել է 15,98 միլիարդ խորանարդ մետր, ասված է «Газпром экспорт» – ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Газпром»-ի ռեկորդը սահմանելուն օգնել է Եվրոպայում գազային ճգնաժամը, որի շրջանակներում վառելիքի բորսային արժեքը մի քանի անգամ բարձր է պատմական մաքսիմումից: Այդ ֆոնին 2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ սկսեցին գազի մատակարարումների ավելացման շուրջ։
Armeniatoday.news