Չնայած Թալին խոշորացված համայնքում ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն ընդդիմադիրների նկատմամբ գործադրված ճնշումների արդյունքում ընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն մինչ օրս չի ստանձնել ղեկավարի լիազորությունները, չի երդվել, համայնքի բյուջեն հաստատված չէ, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են նիստերը, իսկ ՔՊ-ն միայնակ չունի նիստեր հրավիրելու մեծամասնական մանդատ: Սա չի խանգարում, սակայն, որ Տավրոս Սափեյանը ներկայանա համայնքի ղեկավարի դիրքերից, հանդիպումներ ունենա խոշորացված համայնքներում եւ մասնակցի տարբեր միջոցառումների, ինչի իրավունքն օրենքով չունի:

Երեկ էլ նա մարզպետի, Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի հետ մարզում մասնակցում էր բանակի օրվա միջոցառումներին, իսկ մարզպետարանի տարածած հաղորդագրությամբ ներկայացվել է որպես համայնքի ղեկավար:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն