Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է Ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Էրդալ Դինչերին՝ երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո։

Այս մասին РБК-ի հաղորդմամբ՝ հայտնում է TELE1-ը՝ վկայակոչելով նախագահի հրամանագիրը:

Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի ներկայացնում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը:

Ըստ գործակալության տվյալների ՝ Թուրքիայում գնաճի ցուցանիշը 2021 թվականի արդյունքներով հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարվա ընթացքում: Ընդ որում, գործազրկության մակարդակը, 2021 թվականի նոյեմբերի վերջին տվյալների համաձայն, պահպանվել է 11,2 տոկոսի մակարդակում՝ հաշվի առնելով սեզոնային գործոնները:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն