Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ վարչապետ Անդրեյ Պլենկովիչը գործում է ինչպես «ուկրաինական գործակալ»: Ինչպես հայտնում է  «Կոմերսանտ»-ը, այսպես նա մեկնաբանել է կառավարության ղեկավարի ներողությունն այն բանի համար, որ երկրի նախագահը Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը:

«Պլենկովիչը գործում է ինչպես ուկրաինական գործակալ, իսկ ես՝ որպես Խորվաթիայի նախագահ: Դա հսկայական տարբերություն է»,- ասել է Միլանովիչը:

Խորվաթիայի նախագահն ընդգծել է, որ ո՛չ Ուկրաինայի թշնամին է, ո՛չ էլ Ռուսաստանի բարեկամը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ուկրաինայում փառաբանում են լեհերի և հրեաների զանգվածային սպանությունների մասնակիցներին: Որպես օրինակ նա բերել է Ստեփան Բանդրայի հետ կապված իրավիճակը: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում պետական հեղաշրջում և օրինական ճանապարհով ընտրված կառավարության տապալում է տեղի ունեցել:

Խորվաթիայի նախագահն օրեր առաջ հայտարարել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության բռնկման դեպքում հետ կկանչի երկրի զինվորականներին ՆԱՏՕ-ից:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն