ԱՄՆ-ի սենատորները պլանավորում են չեղարկել պատերազմի թույլտվությունն Իրաքում
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հունիսի 16-ին հայտարարել Է այն մասին, որ մտադիր Է սենատորների քննարկմանը ներկայացնել Իրաքում ռազմական ուժի կիրառման թույլտվությունը չեղարկելու վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սենատորների կարծիքով, որոնք պաշտպանում են այդ որոշումը, դա անհրաժեշտ Է նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակելու համար:
Շումերը նշել Է, որ թույլտվությունը, որը տրվել Է 2002 թվականին, այլեւս չի պահանջվում 2021 թվականին, քանի որ պատերազմն Իրաքում ավարտվել Է գրեթե տասը տարի առաջ: Նա պարզաբանել Է, որ նոր փաստաթուղթը թույլ կտա չթույլատրել նախագահի կողմից «ռազմական արկածախնդրության արդարացման» հնարավորությունը:
Որպես օրինակ սենատորը բերել Է 2020 թվականին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիին հրթիռով գնդակոծելու մասին կարգադրությունը: Այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել գրոհին՝ հենվելով 2002 թվականի թույլտվության վրա:
Սպիտակ տանը նույնպես պաշտպանել են օրինագիծը, ընդգծելով, որ այդ նորման չի ազդի ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործողությունների վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավելել Է, որ ինքը պատրաստ Է Կոնգրեսի հետ աշխատել ռազմական ուժի կիրառան հնացած թույլտվությունները փոխելու վրա: ԱՄՆ-ի նախագահը համաձայն Է թողնել այն լիազորությունները, որոնք թույլ կտան քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական սպառնալիքներից:
Նաեւ օրենսդիրների մի մասը կարծում Է, որ հարկավոր Է վերանայել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ 2001 թվականի բանաձեւը, որն ընդունվել Է սեպտեմբերի 11-ի գրոհից հետո, եւ չեղարկել Իրաքում ուժի կիրառման 1991 թվականի թույլտվությունը, որը պահպանում Է ուժը:՝
Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումն ընդունվել Է 2011 թվականին: ԱՄՆ-ի բանակի վերջին ավտոշարասյունը երկրի տարածքը Քուվեյթի հետ սահմանով լքել Է այդ նույն թվականի լույս դեկտեմբերի 18-ի գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: