«Սեր, սեր, շատ սեր»․ Սոֆի Դեւոյանի եւ սիրելիի ջերմ գրկախառնությունը
Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում զույգը կերպարանք է ընդունել Դիսնեյլենդում։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակմանը կից արված նշումից։ Սոֆին սպորտային կերպարում է։ Կրում է զոլավոր բլուզ, մուգ երանգի տաբատ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Սեր, սեր, շաաատ սեր», - սիրառատ կադրը մեկնաբանել է նա։
Հիշեցնենք, որ օրերս տեղադրված կադրերում Սոֆին սեւ վերարկու էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գլխաշոր, գլխարկ, պայուսակ։ «Երեւան։ Մտերմիկ երեկոներ»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆին։
style.news.am