Երգչուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նորածին դուստրը՝ Լեա Մարիան։



Իր միկրոբլոգում տեղադրված կադրը փոքրիկի առաջին լուսանկարն է, որտեղ երեւում է նա դեմքը։ Երիտասարդ մայրիկը փոքրիկի համար ֆոտոշարք է կազմակերպել։ Լեա Մարիան պառկած է, նրա ձեռքին առկա է խաղալիք։ Հրապարակումը Քրիստինան չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հրաշք», «անկրկնելի», «գանձ»։



Նշենք, որ 2022-ը երգչուհի-դերասանուհի Քրիստինա Եղոյանի համար սկսվել է հերթական մասնագիտական ձեռքբերումով. երգչուհին YouTube-ի կողմից արժանացել է արտիստի համար ամենակարեւոր մրցանակներից մեկին՝ «Արծաթե կոճակ»-ին, որը ստանում են 100 հազար բաժանորդների շեմը հատած ալիքները (Քրիստինան YouTube-ում ունի ավելի, քան 110 հազար բաժանորդ):



style.news.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն