Ուհանի հետազոտողները նոր կորոնավիրուս են հայտնաբերել
Ուհանի հետազոտողները նոր կորոնավիրուս են հայտնաբերել:
Ենթադրվում է, որ այն ավելի արագ է տարածվում և ավելի մահացու է, տեղեկացնում է չեխական novinky.cz պորտալը:
Չինաստանի Ուհան քաղաքի հետազոտողները հայտնաբերել են նոր և պոտենցիալ ավելի վտանգավոր կորոնավիրուս, որը դեռ հայտնի է որպես NeoCoV: Փորձագետներն ասում են, որ այն ավելի մահացու է, քան SARS-CoV-2 վիրուսի նախկինում հայտնի տարբերակները:
Հետազոտության համաձայն՝ վիրուսը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում չղջիկների մոտ։ Այն դեռ չի տարածվել մարդկանց վրա, սակայն չինացի գիտնականները կարծում են, որ վերջինիս տարածումը շատ հավանական է:
Ենթադրում եմ, որ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ է սպասվում:



















