Եվրոպական հանձնաժողովում էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը մտադիր է փետրվարի սկզբին բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:

Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի անանուն պաշտոնյաներին, փոխանցում է РИА новости – ն: Ինչպես պնդում է պարբերականը, ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Ռուսաստանն իբր կարող է կրճատել Եվրոպա գազի մատակարարումները՝ որպես Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում արևմտյան պատժամիջոցներին ի պատասխան:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը գործակալությանը հայտնել էր, որ Բաքուն ուսումնասիրում է Եվրոպա գազի մատակարարումների ընդլայնման հնարավորությունը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն