Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արփին սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախընտրել է բնական շպար։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ «Երեւան»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգիչ Միհրան Ծառուկյանի կինը։

Ավելի վաղ Արփին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրում ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ որդու հետ էր, նրանք մեղմ համբուրում էին իրենց որդուն։ Ջերմ լուսանկարին կից դերասանուհին գրել էր․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։ Թող որ միշտ Սեր լինի մեր ընտանիքներում, եւ թող խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն