Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանում սպանություն է տեղի ունեցել:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է: Ոստիկանները հիվանդանոցից պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Shamshyan.com

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն